Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ) 1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան 

Թամար Կապրելյանը հուզված է «Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը ներկայացնելու փաստից

Գիտություն և Մշակույթ

Ընդգրկվել այս մրցույթում այն ժամանակ, երբ մենք ոգեկոչում ենք Հայաստանի համար նման ուղենշային տարելից, ինձ համար ապշեցուցիչ արտոնություն է: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի երկրորդ մասնակից երգչուհի Թամար Կապրելյանը: «Ես շատ հուզված եմ միանալու արտիստների շատ տաղանդավոր խմբին՝ ներկայացնելով Հայաստանը և Ամերիկան, և հանդիսատեսի հետ կիսելու խաղաղության և միասնության մասին դրական ուղերձը»,-նշեց երգչուհին:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի խմբի 6 մասնակիցներից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Թամար Կապրելյանն իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների և ճանապարհների վրայով՝ դարձնելով մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում: «Հուզված եմ, պատիվ եմ համարում, որ մասնակցելու եմ այս տարվա «Եվրատեսիլ»-ին' ներկայացնելով Հայաստանը»,-ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել էր Թամար Կապրելյանը: Բացի այդ, նա հանդես է եկել մեկ այլ գրառմամբ, որում նշում է, թե Հայաստան է գալիս:

Ծնված լինելով ԱՄՆ-ում բնակություն հաստատած հայկական ընտանիքում՝ Թամար Մարդիրոսյանն իր պապիկի մահվանից մի քանի տարի հետո, նրա պատվին ու հիշատակին նախընտրել է մոր ազգանունը՝ Կապրելյան. այդ ժամանակ նա դեռեւս չէր սկսել իր երաժշտական կարիերան: Թամարը հպարտանում է իր հայկական ժառանգությամբ և սիրում է խոսել իր հայկական արմատների մասին: Թամարի պապիկը՝ Ժիրայր Կապրելյանը, ծնվել է Խարբերդում, իսկ տատիկը՝ Հասմիկ Կապրելյանը՝ Մուսելում: Նրանք կտորեղենի եկամտաբեր արտադրամաս են ունեցել Միջին Արևելքում: Թամարի հորական պապը՝ Ջորջ Մարդիրոսյանը, իր կյանքը կապել է ազգությամբ հրեա Վիկտորյա Էվինի հետ եւ Մանչեստրում հայկական հյուրանոց-ռեստորան հիմնել:

Թամարը լրջորեն երաժշտությամբ է սկսել հետաքրքրվել, երբ ծանոթացել է Billy Joel-ի և Paul McCartney-ի աշխատանքներին, նա նաև նախկինում տարված է եղել Disney-ի դասական ֆիլմերով: Թամարը երգեր սկսել է գրել 14 տարեկանից՝ առանց որևէ երաժշտական գործիքի տիրապետելու: Արդեն 17 տարեկանում նա սկսել է դաշնամուր նվագել՝ լսողության շնորհիվ, առանց նախնական երաժշտական պարապմունքների: Դա Թամարին հնարավորություն է տվել փոքրիկ ձայնագրիչի միջոցով ձայնագրելու իր հորինած երաժշտություններն ու երգերը: 2008 թվականի մարտին նա հաղթել է One Republic խմբի կողմից YouTube-ում հայտարարված "Apologize" երգի լավագույն վերարտադրման մրցույթը: Որպես մրցանակ՝ Ryan Tedder-ը Interscope Records-ի ուշադրությանն է արժանացրել Թամարին և կարճ ժամանակ անց Interscope Records-ը ձայնագրել է նրան: Wax Ltd-ի հետ համատեղ մշակվել է նրա "New Day" երգն ու դարձել իր ձայներիզի առաջին սինգլը:
“New Day” երգը MTV-ն համակցել է “The Hills” սերիալի հինգերորդ սեզոնի ավարտին և Abcfamily-ի “Huge”-ի հոլովակում:

Թամար Կապրելյանն իր առաջին ձայներիզը թողարկել է 2010 թվականի օգօստոսին Interscope Records-ի հետ համատեղ և անվանել այն «Մեղավոր թե անմեղ» (Sinner or a Saint): Նա ձայներիզը նկարագրում է որպես «հասունության ընթացք' լի նոր գաղափարներով, հուսադրող և ազնիվ երգերով»: Ալբոմը համընկնում է նրա կյանքի այս ժամանակահատվածին, մարդկանց հետ ունեցած իր հարաբերություններին և իր ցանկությանը՝ ստեղծելու ալբոմ, որը համապատասխանում է իր անձին և արտիստական կերպարին:

2010 թվականին նա The Far East Movement-ի հետ հանդես է եկել կենդանի հնչողությամբ մի շարք համերգների' կատարելով "Like a G6" երգը Dev-ի փոխարեն: Իր առաջին Universal’s Killer Tracks Artist Series-ի EP, California-ն թողարկվել է 2012 թվականի հունիսի 19-ին, որը Xandy Barry հետ համատեղ աշխատանքի արդյունքն էր: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Թամարն ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:

Թամարի նոր ալբոմը կթողարկվի 2015 թվականի գարնանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Լիբանանը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են ՄԱԿ-ի կողմից հովանավորվող խաղաղապահներՄասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանցՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքըՌուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնինՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՂրղզստանը 2027 թվականից կսկսի թվային սոմի փորձարկումըՈւկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Ռուսական նոր «Բանդերոլ» թևավոր հրթիռը նկատել են Մի-28ՆՄ ուղղաթիռի վրաՎեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ 70-ականների ոճի գունավոր տաբատները դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկըՎճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակինՊեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ինԵվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէ
Ամենադիտված