Խոշոր ավտովթար Երևանում. կա վիրավոր (լուսանկար). shamshyan.com
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում բախվել են 24-ամյա Գառնիկ Թաթոսյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 34 CՏ 681 համարանիշի և 24-ամյա Վաչագան Թելոյանի վարած Mercedes G 500 մակնիշի 63 VT 063 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ը գլխիվայր շրջվել է, իսկ նրա ուղևորը, որը տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները, ինչպես նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները:
Մանրամասն՝ այստեղ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել