Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Գագիկ Բեգլարյանի վերադարձը

Քաղաքական

Օրերս «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը տեղեկություն էր հրապարակել, որ «ՀՀԿ շտաբից հրահանգված է Երևանի մեջ իրարից ընտրողներ չգողանալ կեղծ գրանցումների տեսքով։ ՀՀԿ շտաբում որոշվել է, որ կեղծ գրանցումները պետք է անել բացառապես մարզային բնակչության հաշվին. այսինքն Երևանում կարող են գրանցվել Երևանի մոտ հարակից տարածքների բնակիչները, որոնց ընտրության օրը զանգվածաբար և կազմակերպված կտեղափոխեն Երևան։ Ապա նրանց հետ կտանեն իրենց հիմնական բնակության վայրը՝ մարդկանց հնարավորություն տալով քվեարկել թե՛ Երևանում, թե՛ հարազատ քաղաքում կամ գյուղում»։

«Հայկական ժամանակ»–ի այսօրվա համարում կարդում ենք. «Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ներկայումս ընտրողների թիվը 2 միլիոն 486 հազար է»։ Թերթը ծիծաղելի է համարում այդ թիվը, քանի որ պաշտոնական վիճակագրությամբ՝ միայն վերջին երկու տարիներին Հայաստանից մեկնողների թիվը 106 հազարով ավելին է եղել, քան Հայաստան ժամանողներինը:

Մյուս կողմից, Հայաստանի բնակչության պաշտոնական թվերը տարբեր տեղերում տարբեր են, ինչպես, օրինակ, ԱՎԾ տեղեկություններով՝ 2011 թվականի տվյալներով Հայաստանի բնակչությունը 3 միլիոն 262 հազար մարդ է, նախորդ տարվա մարդահամարի տվյալներով՝ 2.8 միլիոն, իսկ ընտրողների թիվը ներկայումս 2 միլիոն 486 հազար է, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Թերթը արդարացի տարակուսանք է հայտնում, թե «չի կարող որևէ երկրում ընտրողների թիվը մեծանալ այն դեպքում, երբ բնակչության թիվը նվազում է օր օրի»:

Մինչդեռ այսօր նույնպիսի մի «սխալ» բացահայտվեց. այս անգամ մեկ տան վրա գրանցված էր միանգամից 100 մարդ, ընդ որում՝ նրանցից առնվազն 6-ը՝ Վրաստանի քաղաքացի։

Իշխող կուսակցությունն անշուշտ չգիտի այս մասին, չէ՞ որ ՀՀԿ–ն նախանձախնդիր է արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման հարցում, ինչի մասին բազմիցս հայտարարել է կուսակցության առաջնորդը։ Փաստորեն, ստացվում է, որ կամ իշխանությունը չգիտի՝ ինչ է կատարվում իր ղեկավարած երկրում և չի կարողանում ընտրակեղծիքների մեխանիզմի դեմն առնել, կամ էլ հենց ինքն է ստեղծում և «սնում» այդ մեխանիզմը։ Բայց ինչո՞ւ պետք է Հանրապետական կուսակցությունն այդքան անհանգստացած լինի ընտրություններում հաղթելու հարցում, երբ տարբեր ամբիոններից հայտարարում է, թե ունի կայուն ընտրազանգված, և կուսակցության վարկանիշն օր օրի աճում է։ Ի՞նչ իմաստ ունի այդ դեպքում գործի դնել վարչական ռեսուրսները և բոլոր հնարավոր կողմնակի լծակները։

Հիշատակենք նաև ՀՀԿ համամասնական ցուցակը, որտեղ անսպասելի «ներգրավումներ» են եղել։ Ինչպես, օրինակ, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որը զբաղեցրել է ցուցակի պատվավոր 10–րդ հորիզոնականը։ Զարմանալի է, որ այն մարդը, ով հայտնի սկանդալից հետո ստիպված էր հրաժարական տալ և ում արդեն տեսնում էին կուսակցության շարքերից դուրս, հանկարծ ընտրությունների նախաշեմին հանգրվանում է ցուցակի անցողիկ տեղերից մեկում։ Բոլոր հարցերը սպառվում են, երբ հաշվի ենք առնում այն փոքրիկ հանգամանքը, որ Հանրապետական կուսակցության համար Գագիկ Բեգլարյանն է ապահովել և, փաստորեն, ապահովելու Երևանի ընտրազանգվածի ձայները, և նրա աջակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կենսական նշանակություն ունի կուսակցության համար։

Մարտի 20-ին, լրագրողներից մեկի՝ «Գագիկ Բեգլարյանի ներկայությունը Հանրապետականի ցուցակում ՀՀԿ վարկանիշի վրա չի՞ ազդի» հարցին Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց, որ հետագայում որոշ հանգամանքներ են պարզվել, ըստ որի՝ արարողակարգի բաժնի տղան էլ մեղավորություն ուներ, բայց քանի որ Բեգլարյանն արդեն հրաժարական էր տվել՝ անցել-գնացել է: «Գագիկ Բեգլարյանի պատմությունը բոլորը գիտեն: Մարդուն կարելի է մի անգամ նախատել կամ պատժել, ամեն անգամ պետք չի պատժել: Գագիկ Բեգլարյանը մեր ընտրաթիմի մասնակիցն էր եւ սիրով ներկայացնում ենք իրեն, որովհետեւ ինքն անելիքներ շատ ունի»: Ստացվում է, որ այն ժամանակ նախագահը ողջ խորությամբ չի ուսումնասիրել դեպքը եւ հանիրավի մեղադրել Գագիկ Բեգլարյանին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռազմիկ Զոհրաբյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է, կարելի է ենթադրել, որ նման հայտարարություն նա չէր կարող անել՝ առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու։

Ինչևէ՝ ով էր մեղավոր այս պատմության մեջ, այս պահին արդեն էական չէ։ Փաստն այն է, որ իշխանությունները պատրաստ են մոռանալ ամեն ինչ և բարձր գնահատականներ հնչեցնել մի մարդու հասցեին, ում քննադատության շեփորը ոչ վաղ անցյալում պատիվ էին համարում հնչեցնել կուսակից շատ «ընկերներ»։ Բեգլարյանի «դրականացման» գործընթացում շատ մեծ «վաստակ» ունեն նաև նախկին և ներկա քաղաքապետերը։ Կարեն Կարապետյանի և Տարոն Մարգարյանի «PR» ակցիաները՝ Կոմիտաս փողոցի կրպակները, Մաշտոցի պուրակը, ձնեպատ Երևանը, մայրաքաղաքի բնակիչներին հուսախաբ արեցին՝ «մերկացնելով» քաղաքային իշխանությունների անկատարությունը։

Այժմ ովքե՞ր և ո՞նց են համոզելու երևանցիներին ձայն տալ Հանրապետական կուսակցությանը՝ պաշտոնաթող Բեգլարյա՞նը, «Ռուսաստաններում բարձր աշխատավարձով կարիերա անող» Կարեն Կարապետյա՞նը, թե՞ «բուծիկներ» կառուցող Տարոն Մարգարյանը՝ դժվար է պատկերացնել։ Մեզ մնում է հուսալ, որ հայ ժողովուրդը մայիսի 6-ին կանի իր ճիշտ ընտրությունը և մեր երեխաները կապրեն ավելի բարեկեցիկ և կանաչապատ Հայաստանում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված