Թրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխություն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի անձինք, ինչպիսին է իր մասնակցությամբ ընդունելության ժամանակ կրակ բացած տղամարդը, փոխեն Միացյալ Նահանգների կուրսը։
«Մենք թույլ չենք տա նմանատիպ մարդկանց փոխել մեր երկրի կուրսը»,- հայտարարել է Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Նա հույս է հայտնել, որ ամերիկացիները կկարողանան համախմբվել և գործել միասնաբար, միաժամանակ խոստացել է «լինել նրանց կողքին»։
Հիշեցնենք՝ արտակարգ դեպքը տեղի էր ունեցել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին։
Թրամփը իր երկու նախագահական ժամկետների ընթացքում առաջին անգամ էր որոշել մասնակցել այդ միջոցառմանը։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ինքը և իր վարչակազմի անդամները անվտանգ են, իսկ չարագործը՝ ձերբակալված։
Իշխանությունները հայտնել են կասկածյալի անունը՝ Կալիֆոռնիայի 31֊ամյա բնակիչ Քոուլ Թոմաս Ալեն։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու