Ռուսաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են ստեղծել նոր տիեզերակայան
Աշխարհ
Ռուսաստանը և ԱՄՆ-ն մտադիր են 2024-ից հետո միասին ստեղծել նոր տիեզերակայան՝ գործընկեր երկրների մասնակցությամբ: Այս մասին հայտնել է Բայկոնուրում Դաշնային տիեզերական գործակալության ղեկավար Իգոր Կոմարովը, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ռոսկոսմոսը NASA-ի հետ միասին մտադիր է աշխատել ապագա ուղեծրային կայանի կառուցման ծրագրի վրա: Կորոշենք դրա տեսքը: Դա կլինի բաց նախագիծ, որին կմասնակցեն ոչ միայն ներկա մասնակիցները, այդ նախագիծը բաց կլինի նաև մյուս երկրների համար, որոնք կցանկանան միանալ»,- ասել է Կոմարովը:
Մինչև 2024-ը ուղեծրում կշահագործվի Միջազգային տիեզերակայանը: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռոսկոսմոսի և NASA-ի միջև:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ