Սաուդյան Արաբիան տարհանել է օտարերկրյա դիվանագետներին Եմենի Ադեն քաղաքից
Աշխարհ
Եմենի Ադեն քաղաքից Սաուդյան Արաբիայի ռազմանավերը տարհանել են տասնյակ օտարերկրյա դիվանագետների: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությանը:
«Սաուդյան ռազմածովային ուժերը իրականացրել են «Տոռնադո» գործողությունը, տասնյակ դիվանագետների տարհանման համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Եմենի ԱԳ նախարար Ռիադ Յասինը հայտարարել էր, որ հուսիթ ապստամբների հետ երկխոսությունը դեռևս հնարավոր է` չնայած ռազմական արշավին, որը նրանց դեմ է անցկացրել Սաուդյան Արաբիան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ