Քերին կհանդիպի Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում կհանդիպի Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 29-ին:
Մարտի 28-ին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները լարված են ընթանում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ