Հռոմի պապի վրա միանձնուհիներ են հարձակվել
Աշխարհ
Նեապոլ կատարած այցի ընթացքում Հռոմի պապին մարտի 21-ին ողջունել են տեղացի միանձնուհիները։ Քույրերի ոգևորությունն այնքան մեծ է եղել, որ նրանց ստիպված են եղել հանգստացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով obozrevatel.com-ը, համապատասխան տեսանյութ է տեղադրել Youtube-ում:
Նեապոլի մայր տաճարում տեղի է ունեցել պատարագ, որից հետո Հռոմի պապը մնացել է մի քանի րոպե և հնարավորություն է տվել տեղի հոգևորականության ներկայացուցիչներին ողջունել իրեն։
Միանձնուհի-քույրերը համեստորեն սպասել են իրենց հերթին, որպեսզի մոտենան նրան։ Երբ վերջապես նրանց թույլ է տրվել մոտենալ, նրանք ամբողջությամբ շրջապատել են պապին։ Նրանցից մեկը փաթեթավորված տորթ է նվիրել Հռոմի պապին։ Դա համարձակություն է ներշնչել մյուս քույրերին, և նրանք սկսել են բռնել Ֆրանցիսկոս պապի ձեռքերը, նրա առջև ծնկի գալ, փորձել ինչ-որ բան ասել։ Հանկարծակի գալով՝ պապն, այնուամենայնիվ, հումորով է վերաբերվել ջերմ ընդունելությանը և շնորհակալություն հայտնել։
Այդ ամենին հետևող կարդինալ Սեպեն սկսել է հանգստացնել միանձնուհիներին՝ ասելով. «Քույրե՛ր, հետո։ Դուք միայն տեսեք սա։ Եվ սա մենաստանի քույրեր են։ Նրանք պատրաստվում են ուտել նրան։ Քույրե՛ր, հանգստացեք։ Քույրե՛ր»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից