Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Երկքաղաքացի ջավախահայերն ու ընտրելու իրավունքը. իրավական կա՞զուս, թե՞ ապօրինություն

Վերլուծական

Վրաստանի Սահմանադրությունը և օրենսդրությունը չի նախատեսում երկքաղաքացիություն, հետևաբար նրա քաղաքացիները չեն կարող ձեռք բերել այլ երկրի քաղաքացիություն։ Այդ մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ օրենքը օրենքը թույլ է տալիս Վրաստանի քաղաքացի ջավախահայերին Հայաստանի քաղաքացիություն շնորհել:

Նույն հարցին ի պատասխան իրավաբան Արմեն Խաչատրյանն ասաց, որ առնվազն անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանի Սահմանադրությունում ևս ամրագրված լինի երկքաղաքացիություն թույլատրող դրույթը:

«Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանն ու Հայաստանն ունենան համապատասխան միջպետական պայմանագիր: Միայն այդ պարագայում կարող է երկքաղաքացիությունը լինել օրինական: Հակառակ դեպքում դա երկու երկրների միջև կոնֆլիկտի պատճառ կարող է հանդիսանալ»,-ասաց Խաչատրյանը:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանն իր տարակուսանքը հայտնեց ՀՀ քաղաքացիության մասին օրենքի՝ երկքաղաքացիությանը մասին հոդվածի վերաբերյալ, որտեղ առանձին սահմանված է, թե ինչ ասել է երկքաղաքացի ընդհանրապես, ՀՀ երկքաղաքացի՝ մասնավորապես։

«Անհասկանալի է, թե ինչու է Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ օրենքի նման ձևակերպումը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ջավախք» հ/մ նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 39-րդ համարն է, «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում արել էր այնպիսի հայտարարություններ, որոնք, ըստ թերթի, քրեական գործ հարուցելու հիմք պետք է լինեն:

Թորոսյանն, ըստ էության, խոստովանել էր, որ տասնյակ հազարավոր ջավախահայեր, լինելով Վրաստանի քաղաքացի, ՀՀ լիարժեք քաղաքացիություն են ստացել և ընտրությունների օրերին Հայաստանում գտնվելու դեպքում կարող են քվեարկել: Թորոսյանն ասել է նաև, որ այս ամենը տեղի է ունենում կառավարության գիտությամբ և թույլտվությամբ, այսինքն՝ կազմակերպվել է ամենաբարձր պետական մակարդակով:

Լուրեր.com-ը զրուցեց նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի հետ, որը, պատասխանելով այն հարցին, թե ընդհանրապես ի՞նչ փաստաթղթի հիման վրա են օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի քաղաքացիություն շնորհում, ասաց. «Եթե անձնագրային տվյալները անզեն աչքով տեսանելի կեղծիք չեն պարունակում, մենք լրացուցիչ ստուգումներ չենք անցկացնում: Վերցնում ենք կա՛մ այդ փաստաթուղթը, կա՛մ դրա նոտարական վավերացված պատճենը»:

Այն հարցին, որ, եթե Վրաստանի Սահմանադրությունը չի նախատեսում երկքաղաքացիություն, ինչպե՞ս են ջավախահայերին նաև Հայաստանի քաղաքացիություն շնորհել, վարչության պետն ասաց. «Եթե Վրաստանում արգելված է, դա չի նշանակում, որ Հայաստանում էլ պետք է արգելված լինի: Վրացական օրենքները գործում են Վրաստանի տարածքում»:

Մեր այն դիտարկամանը, որ այդ դեպքում Վրաստանի քաղաքացին, դառնալով Հայաստանի քաղաքացի, պետք է զրկվի Վրաստանի քաղաքացիությունից, Քոչարյանն ասաց, որ «դա քաղաքացու ռիսկն է»:

«Քաղացիություն ձեռք բերելն իրավունք է: Քաղաքացիության մասին օրենքը հստակ սահմանում է այն դեպքերը, թե երբ է մերժվում քաղաքացիություն ստանալու իրավունքը։ Ձեր նշած հանգամանքը մերժման իրավական հիմքերի մեջ չի մտնում»,-ասաց նա:

Իսկ այն հարցին, թե Ջավախքի բնակիչն իրավունք ո՞ւնի ընդգրկվել ընտրացուցակում, եթե Հայաստանում չի բնակվում, Քոչարյանն ասաց. «Բայց ո՞վ գիտի, որ իրենք չեն բնակվում Հայաստանում, ո՞վ է ստուգել: Մենք Ջավախքի բնակիչների տեղաշարժի նկատմամբ ներքին վերահսկողություն չենք սահմանում: Մենք բազմահազար մարդկանց տեղաշարժը չենք կարող վերահսկել, և դրա անհրաժեշտությունն էլ չկա: Ասեմ նաև, որ բնակարանը կամ բնակելի տարածությունը այն տարածքն է, որտեղ անձն ունի ապրելու իրավունք: Այսինքն՝ եթե քաղաքացին համարեց, որ սա իր տարածքն է և տվեց հասցե, մենք իրավունք չունենք այդտեղ հետևելու, թե նա որքան է այնտեղ ապրում: Բացառությամբ մի դեպքի, եթե ժամկետի հաշվարկը մեզ չի պարտադրվում: Ինչպես, օրինակ, պատգամավորների թեկնածության դեպքում: Միայն այդ դեպքն է, որ բացառություն է կազմել»:

Խոսելով երկքաղաքացիություն ունեցող անձանց ընտրելու իրավունքների մասին՝ Քոչարյանը նշեց, որ եթե երկքաղաքացին Հայաստանում ունի հաշվառում, ապա նա ունի ընտրելու իրավունք:

«Եթե Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացին հաշվառում չունի, ապա կարող է ընտրելու իրավունքից օգտվել միայն լրացուցիչ ցուցակների մեջ մտնելու եղանակով՝ որպես հաշվառում չունեցող անձ: Այդ դեպքում նրանք կընտրեն համամասնական ընտրակարգով: Մինչև ապրիլի 29-ը այդ երկքաղաքացիները իրավունք ունեն դիմելու անձնագրային ծառայություն՝ նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն, ըստ հասցեի կազմվում է լրացուցիչ ցուցակ, տրվում է համապատասխան տեղեկանք, և նրանք կարող են մասնակցել ընտրություններին»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե ունի՞ արդյոք ՀՀ քաղաքացին այլ երկրից ընտրելու իրավունք, եթե մի քանի օրով բացակայելու է հանրապետությունից, վարչության պետը ասաց. «Հայաստանի քաղաքացուն հնարավորություն է տրված ընտրելու միայն հանրապետության տարածքում: Բացառություն են կազմում մի քանի կատեգորիաների քաղաքացիներ՝ պետդիվանագիտական, հյուպատոսական աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները և իրավաբանական անձանց այն ներկայացուցիչները հանրապետությունում, որոնք ՀՀ-ում են հիմնադրվել և դրսում ներկայացուցիչներ ունեն: Նրանց համար նախատեսված է էլեկտրոնային քվեարկություն»:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը վերջում նաև հավելեց, որ ընտրելու իրավունքը երկքաղաքացիների համար սահմանափակված չէ, սահմանափակված է ընտրվելու իրավունքը:

«Երկքաղաքացին չի կարող ընտրվել ո՛չ ԱԺ պատգամավոր, ո՛չ էլ՝ ՀՀ նախագահ»,-ասաց Քոչարյանը:

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված