Բաքվում ավտոբուսում դստեր աչքի առաջ ամուսինը սպանել է կնոջը
Աշխարհ
Բաքվում` ավտոբուսում, սպանություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է haqqin.az-ը:
Միջադեպի հետևանքով սպանվել է 47-ամյա Ֆաթիմա Շամիևան:
Պարզվել է, որ նրան սպանել է ամուսինը՝ ավտոբուսում սկսված վիճաբանության արդյունքում:
Ն. Մամեդովը կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել մանկահասակ դստեր ներկայությամբ: Ամուսինը կտրել է կնոջ պարանոցն ու հարվածներ հասցրել սրտի շրջանում:
Ենթադրվում է, որ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա:
Հարուցվել է քրեական գործ: Ամուսինը հաջորդ կանգառում իջել է ու փախուստի դիմել: Այժմ նրան հետախուզում են:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ