Իրանի շուրջ համաձայնությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կարող են համագործակցել. Սպիտակ տուն
Աշխարհ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կայացումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են հաջողությամբ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստին:
«Սակայն դա ցույց է տալիս, որ դեռ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար հաջողությամբ համագործակցելու հնարավորություն կա»,- ասել է նա:
«Հաջողությամբ համագործակցելու մեր ունակությունը բարելավում է մեր հարաբերությունները, սակայն դա չի վերացնում լուրջ մտահոգությունները, որոնք մենք ունենք մի քանի ոլորտներում, օրինակ՝ Ուկրաինայի ապակայունացման հարցում Ռուսաստանի ակտիվության առումով»,- հավելել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության Իրանի հետ միջուկային հարցի շուրջ համաձայնության գալը հնարավոր չէր լինի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ