Կանադան առաջին անգամ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին
Աշխարհ
Կանադայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հաղորդում է Agece France-Press-ը-ը՝ վկայակոչելով կանադական բանակի հայտարարությունը:
«Այսօր Կանադայի ռազմաօդային ուժերը՝ կոալիցիայի գործընկերների հետ համատեղ, իրականացրեցին իրենց առաջին հաջողված ավիահարվածը Սիրիայում ԻՊ-ի դիրքերին: Կանադայի ռազմաօդային ուժերի հարձակումն ուղղված է եղել Ար-Ռաքա քաղաքից ոչ հեռու ԻՊ-ի տեղաբաշխման վայրին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին:
Նշվում է, որ ավիահարվածները հասցրել են F-18 2 ինքնաթիռներ: Օդային գործողությանը մասնակցել է 10 ինքնաթիռ, որոնցից 6-ը պատկանել են ամերիկյան ռազմաօդային ուժերին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ