Իրանը «վեցյակի» հետ համաձայնագիրը չի ստորագրի, քանի դեռ չեն չեղարկվել պատժամիջոցները. Ռոուհանի
Աշխարհ
Իրանը չի ստորագրի վերջնական համաձայնագիրը միջուկային ծրագրի վերաբերյալ, քանի դեռ չեն չեղարկվել նրա դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք չենք ստորագրի որևէ համաձայնագիր, մինչդեռ բոլոր պատժամիջոցները չեն վերացվել,- ընդգծել է Ռոուհանին: - Մենք փոխշահավետ գործարք են ցանկանում միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար»:
Մինչդեռ ԱՄՆ-ն պնդում է պատժամիջոցների աստիճանական չեղարկումը, քանի դեռ դրանց չեղարկման մեխանիզմ չի մշակվել:
«Պատժամիջոցների աստիճանական չեղարկման մանրամասներն առայժմ հաստատված չեն: Վարչակազմում համոզված են, որ խելամիտ չէր լինի առաջին իսկ օրից պատժամիջոցները չեղյալ հայտարարելը»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ