ԵԱՏՄ-ի երկրները տեխզննման որակի բարելավման խումբ կստեղծեն
Աշխարհ
Եվրասիական տնտեսական միության երկրները պլանավորում են Տեխզննման միջազգային կոմիտեին (CITA) առընթեր ստեղծել տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկողության և տեխզննման որակի բարելավման եվրասիական կոնսուլտատիվ խումբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Ապահովագրորդների համառուսաստանյան միության (ԱՀՄ) և Ռուսաստանի ավտոապահովագրորդների միության (ՌԱՄ) մամուլի ծառայություն:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, խմբի ստեղծման առաջարկը ապրիլի 8-ին հավանության Է արժանացել ԵԱՏՄ-ի երկրների տրանսպորտային միջոցների տեխզննման կարգավորիչների խորհրդակցությունում: «Եթե նման խումբ ստեղծվի, ԵԱՏՄ-ի երկրները կկարողանան ավելի լայնորեն օգտվել միջազգային փորձից և տեխզննման ոլորտի լավագույն պրակտիկաներից»,-պարզաբանել Է ԱՀՄ-ի և ՌԱՄ-ի նախագահ Իգոր Յուրգենսը:
Խմբի գործունեության հիմնական ուղղությունը կդառնա Եվրասիայի երկրների տարածաշրջաններում CITA-ի խնդիրների առաջշարժումը՝ հաշվի առնելով տրանսպորտային միջոցների տեխզննման ազգային համակարգերի պահանջմունքներն ու զարգացման առանձնահատկությունները:
CITA-ն ստեղծվել Է 1958 թվականին՝ նպատակ ունենալով աշխարհի բոլոր տարածաշրջաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկողության և տեխզննման որակի բարելավման արդյունավետ համակարգի ստեղծումը՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մարարդակը բարձրացնելու համար: Դրա անդամներ են 120-ից ավելի ազգային կազմակերպություններ:
Լուսանկարը՝ РИА Новости


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ