««Վեցյակի» հետ շրջանակային համաձայնագիրը վերջնական փաստաթղթի երաշխիք չէ». Խամենեի
Աշխարհ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնագիրը չի երաշխավորում, որ վերջնական պայմանագիր կստորագրվի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես»-ին:
Ըստ Reuters գործակալության տվյալների՝ Խամենեին նաև հայտարարել է, որ «իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նախնական համաձայնագիրը իրավաբանական պարտավորություններ չի առաջացնի»: Բացի այդ, Իրանի գերագույն ղեկավարը նշել է, որ «հիմնվելով նախորդ փորձի վրա՝ երբեք լավատեսորեն տրամադրված չի եղել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում»:
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ չեն չեղարկվել նրա դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները:
«Մենք ոչ մի համաձայնագիր չենք ստորագրի, եթե նույն օրը չհանվեն բոլոր պատժամիջոցները,- ընդգծել է Ռոուհանին:- Մենք փոխշահավետ գործարք են ցանկանում միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ