Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու հատվածը ժամանակավորապես փակ է՝ ձնահյուսի պատճառով
Աշխարհ
Վրաստանը Ռուսաստանին կապող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի 16-րդ կմ-ի հատվածում այսօր տեղական ժամանակով ժամը 12:00-ից մինչ 19:00-ն արգելված է ամեն տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ձնահյուսի վտանգի պատճառով: Այս մասին հայտնել է newsgeorgia.ru-ն՝ հղում անելով հանրապետության տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությանը:
«Օրվա մյուս ժամերին ավտոտրանսպորտների երթևեկությունը թույլատրվում է, սակայն ձյան և մերկասառույցի պատճառով՝ միայն հատուկ շղթաների օգտագործմամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Այդ նույն ավտոմայրուղու 134-135-րդ հատվածում մեքենաների կանգառն արգելված է, զգուշացրել է վարչությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ