Էյֆելյան աշտարակ զբոսաշրջիկների մուտքը դադարեցվել է աշխատակիցների գործադուլի պատճառով
Աշխարհ
Ապրիլի 9-ին դադարեցվել է զբոսաշրջիկների մուտքը Էյֆելյան աշտարակ, քանի որ այս տեսարժան վայրի աշխատակիցների ճնշող մեծամասնությունըորոշել է մասնակցել գործադուլին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Էյֆելյան աշտարակը փակ կլինի մինչև ժամը 18:00-ն (Երևանի ժամանակով ժամը 20:00-ն), ինչից հետո կվերսկսի աշխատանքը: Ծառայողների 90 տոկոսը քվեարկել է գործադուլի օգտին՝ ի նշան կառավարության խիստ բյուջետային խնայողության քաղաքականության դեմ բողոքի, հայտնել է աշխատակիցներից մեկը:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Էյֆելյան աշտարակը տարեկան ընդունում է շուրջ 7 միլիոն այցելուների, ընդ որում՝ նրանց 90 տոկոսն արտասահմանցի զբոսաշրջիկներ են:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ