Սիրիայում փախստականների ճամբարը վերածվում է «մահվան ճամբարի». Պան Գի Մուն
Աշխարհ
Սիրիայում պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարը նմանվում է «մահվան ճամբարի»: Այս մասին գրել է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
«Անխիղճ հարձակումից ավելի քան 2 տարի անց 18 հազար պաղեստինցի փախստականներ և սիրիացիներ այժմ պատանդ են պահվում «Իսլամական պետության» և այլ ծայրահեղականների կողմից»,- ասել է Պան Գի Մունը:
Նրա խոսքով՝ փախստականների ճամբարը նմանվում է «մահվան ճամբարի»:
«Յարմուկում բնակվողները` ներառյալ 3500 երեխա, կենդանի վահաններ են դառնում»,- ընդգծել է Պան Գի Մունը: Նա նշել է, որ ճամբարի ներսում զինված խմբեր են գտնվում, դրսում` կառավարական ուժեր:
«Նշվում է ճամբարի և նրա խաղաղ բնակիչների վրա լայնամասշտաբ հարձակումների մասին: Դա դառնում է ևս մեկ անիմաստ ռազմական հանցագործություն, որի մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»,- հայտարարել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ