Կիևում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված սիմպոզիում է մեկնարկել
Աշխարհ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված սիմպոզիում: Այս մասին հայտնել է aspekty.net-ը:
«Կիև» հյուրանոցի գիտաժողովների սրահում մեկնարկել է «Հայոց ցեղասպանություն. 100 տարի» խորագրով սիմպոզիումը, որը կազմակերպել են Ուկրաինայի հայերի միությունը և Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը:
Ինչպես հայտնում է Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը, սիմպոզիումի շրջանակում կներկայացվեն հայտնի գիտնականների զեկույցներ, մտավորականության ներկայացուցիչների և հասարակական գործիչների ելույթներ՝ նվիրված մարդկության պատմության ընթացքում ցեղասպանության խնդրին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ