Ցուկերբերգը Պանամայի բնակիչներին անվճար համացանց է խոստացել. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Պանամայի բնակիչներին խոստացել է անվճար համացանց` սոցիալական նշանակություն ունեցող տեղեկատվությանը քաղաքացիների հասանելիության համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Առաջիկա շաբաթներին կամ ամիսներին Պանամայում մենք կգործարկենք Internet.org նախագիծը` նախագահի վարչակազմի հետ»,- հայտարարել է Ցուկերբերգը:
Շնորհիվ այդ նախագծի` պանամացիներն ազատ հասանելիություն կունենան առողջապահության, անվտանգության, տրանսպորտի ու կրթության վերաբերյալ տեղեկատվությանը: Նման ծրագիր է իրականացվում նաև Աֆրիկայի մի շարք երկրներում, Գվատեմալայում և Կոլումբիայում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ