ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպի Կուբայի ԱԳ նախարարի հետ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր հանդիպելու է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ: Այդ մասին հաղորդել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր երեկոյան Պանամայում, որտեղ կայանալու է Ամերիկաների գագաթաժողովը, կհանդիպի Կուբայի արտգործնախարարի հետ»,- ասել է Հարֆը:
Սա Քերիի և Ռոդրիգեսի առաջին հանդիպումն է:
Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին ԱՄՆ նախագահն առաջարկել էր չեղարկել դեռևս 1962 թվականին Կուբայի դեմ սահմանված էմբարգոն:
ԱՄՆ նախագահը նաև հաղորդել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Կուբան ահաբեկչությանն աջակցող պետությունների ցանկից հանելու հարցը:
Մարտի 11-ին ԱՄՆ-ի ու Կուբայի միջև վերականգնվել էր ուղիղ հեռախոսակապը, իսկ Կուբայի իշխանությունները Վաշինգտոնի պահանջով բանտերից ազատ էին արձակել 53 քաղբանտարկյալի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ