Օբաման ժամանել է Պանամա՝ մասնակցելու «Ամերիկաների գագաթնաժողովին»
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Պանամայի մայրաքաղաք, որտեղ ապրիլի 10-11-ին կմասնակցի «Ամերիկաների գագաթնաժողովին», որին ներկա կլինեն 33 պետությունների ղեկավարներ: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Բազմաթիվ դիտորդների կարծիքով` գագաթնաժողովի առավել ակնկալվող իրադարձություններից մեկը կդառնա Օբամայի և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հանդիպումը, նույնիսկ, եթե ոչ «դեմ առ դեմ» ձևաչափով, այլ համաժողովի շրջանակներում:
Օբամային սպասում են գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող երկու համաժողովներում` Ձեռնարկատերերի համաժողովում և Քաղաքացիական հասարակության համաժողովում:
«Ամերիկաների գագաթնաժողովներն» Ամերիկյան պետությունների կազմակերպության հովանու ներքո անցկացվում են 1994 թվականից: Այդ կազմակերպությունն ինքը գոյություն ունի 1948 թվականից և միավորում է Արեւմտյան կիսագնդի բոլոր 35 երկրները:
Յոթերորդ գագաթնաժողովի հիմնական թեման, որը կարող է դառնալ տարածաշրջանի քաղաքական կյանքի գլխավոր իրադարձությունը, հայտարարված է «Ամերիկաների երկրներում բարգավաճման, իրավահավասարության և համագործակցության» խնդիրները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ