Կայծակն անցք է բացել Իսլանդիայից ԱՄՆ թռչող ինքնաթիռի վրա
Աշխարհ
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի օդանավակայանից թռիչքից շատ չանցած Icelandair ավիաընկերության մարդատար ինքնաթիռի նավաքթին, որն ուղևորվում էր ԱՄՆ-ի Դենվեր քաղաք (Կոլորադոյի նահանգ), կայծակ է հարվածել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները: Boeing 757-ի համակարգերը շարքից դուրս չեն եկել, և օդաչուները որոշել են շարունակել ութժամանոց թռիչքը: Միայն վայրէջքից հետո է պարզվել, որ կայծակի հարվածի տեղում լայն ծակվածք է առաջացել:
Թե որքան մարդ է եղել ինքնաթիռում, չի նշվում: Վայրէջքը բարեհաջող է անցել, ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:
Ռեյկյավիկից մինչև Դենվեր հեռավորությունը գրեթե 6 հազար կիլոմետր է: Հանրանավը հանվել է շահագործումից և կուղարկվի նորոգման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ