Ճապոնիայում 150-ից ավելի դելֆիններ են ափ նետվել
Աշխարհ
Ճապոնիայի առափնյա պահպանության աշխատակիցները Հոկոտա քաղաքի (Իբարակիի պրեֆեկտուրա) բնակիչների աջակցությամբ, անտեսելով ցուրտ եղանակն ու տեղատարափ անձրևը, օգնություն են ցույց տալիս դելֆիններին, որոնք այսօր ափ են նետվել այդ շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ջրից կաթնասունների դուրս նետման գոտին 10 կիլոմետր ձգվել Է ափի գծի երկայնքով. ընդհանուր առմամբ արդեն կա ավելի քան 150 առանձնյակ, որոնցից շատերը խորը վերքեր են ստացել լողափի ճալաքարերին դիպչելուց: Փրկարարական աշխատանքներին միացել են նաև տեղացի սերֆինգիստները: Այն դելֆիններին, որոնց մոտ զննման ժամանակ վնասվածքներ չեն հայտնաբերվել, բեռնում են ափամերձ պահպանության նավեր և ափից հեռու բաց թողնում ծովը:
Վիրավոր կենդանիներին զննության են տանում մասնագիտացված կլինիկաներ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, տասնամյակներ շարունակ գիտնականները գլուխ են կոտրում լուծելու դելֆինների և կետերի՝ ցամաք նետվելու առեղծվածի պատճառները: Նկատվել Է, որ զանգվածային նետումներն 90 տոկոս դեպքերում համընկնում են արեգակնային ակտիվության նվազման շրջանների հետ:
Լուսանկարը՝ EPA


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ