ԵՄ երկրները պատրաստում են Հունաստանը եվրոգոտուց հեռացնելու պլանը. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Եվրամիության երկրները «գաղտնիության պայմաններում պատրաստում են Հունաստանը եվրոգոտուց հեռացնելու պլանը»: Դա կարվի այն դեպքում, եթե մայիսին Աթենքը սնանկ հայտարարվի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով The Times պարբերականին:
Նման մտադրությունները ներկայացված են փաստաթղթում, որը պատրաստվել է Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության կողմից՝ Գերմանիայի հետ համատեղ: Հեղինակները զգուշացնում են այս գարնանը «բավական բարդ քաղաքական որոշումներ» կայացնելու անհրաժեշտության մասին:
«Եվրոգոտու այլ երկրների լուռ համաձայնությամբ սկսվել է գործընթաց, որը, արդյունքում, կարող է հանգեցնել Հունաստանը եվրոգոտուց հեռացնելուն»,- ասվում է փաստաթղթում, որը գրվել է մարտի 27-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ