Գործողությունը Եմենում կարող է դադարեցվել Օմանի միջնորդությամբ. փորձագետներ
Աշխարհ
«Վճռականության փոթորիկ» գործողությունը, որը իրականացնում են Սաուդյան Արաբիան և իր դաշնակիցները ընդդեմ շիա ապստամբների Եմենում, կարող է դադարեցվել Օմանի միջնորդությամբ: Նման եզրակացության են եկել փորձագետները` Կատարի Ալ Ջազիրա արբանյակային հեռուստաալիքի հարցման արդյունքում:
Եմենում իրավիճակի վատթարացման հետ կապված` Օմանը ակտիվացրել է դիվանագիտական աշխատանքը: Այսպիսով, ապրիլի 8-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցելել է սուլթանաթը, որտեղ նա բանակցություններ է վարել արտաքին գործերի պատասխանատու նախարարի հետ:
Իր հերթին, ապրիլի 9-ին Մասկատ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը: Երկու դեպքում էլ, քննարկման գլխավոր թեմաներից մեկը եղել է Եմենի իրադրությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ