Ստամբուլի օդանավակայանում թռիչքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռի շարժիչը պայթել է
Աշխարհ
Ուրբաթ առավոտյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում թռիչքի ժամանակ պայթել է իրանական Qeshm Airlines ավիաընկերության ինքնաթիռի շարժիչներից մեկը` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Airbus 300B4-ի աջ շարժիչը պայթել է թռիչքուղու վրա արագություն հավաքելու ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ: Օդաչուին հաջողվել է կանգնեցնել ինքնաթիռը` մինչ «կրակն ամբողջությամբ կպատեր ինքնաթիռի շարժիչը»:
Ինքնաթիռի մոտ անմիջապես բերվել են մի քանի հրշեջ հաշվարկներ, փրկարար և բժշկական ջոկատներ: Տեղեկությունների համաձայն` ուղևորներից ոչ ոք չի տուժել: Նրանք բոլորը տեղափոխվել են մեկնման սրահ և որոշ ժամանակ անց մեկ այլ չվերթով տեղափոխվել նպատակակետ` Թեհրան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ