Գազայի ոստիկանությունը առգրավել է հայտնի բրիտանացի նկարիչ Բենքսի` գրաֆիտիով պատկերված դուռը (լուսանկարներ)
Աշխարհ
Հայտնի բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսի գրաֆիտիով դուռը առգրավվել է ոստիկանության կողմից Գազայում` այն վաճառելու փորձից հետո: Այս մասին հայտնել է CNN-ը:
Դռան սեփականատերը բողոքարկել է Գազայի դատարան, նշելով, որ առանց գիտակցելու դրա արժեքը, նա վաճառել է դուռը ընդամենը 175 ԱՄՆ դոլարով:
Երկաթե դուռը կմնա Գազայի ոստիկանությունում, մինչև կորոշվի դատական նիստի ամսաթիվը:
Դռան սեփականատիրոջ տունը ավերվել է Գազայի պատերազմի հետևանքով: Նա որոշել է վաճառել դուռը, որպեսզի հոգ տանի իր վեց երեխաների մասին` չգիտակցելով, թե ինչ հարստություն ունի:
Տղամարդու խոսքով` նա խաբվել էր` հավատալով, որ դուռը հասարակ է, երբ այն իսկապես Բենքսի կտավն էր, ով աշխարհի ամենահայտնի փողոցային նկարիչն է: Դռան վրա պատկերված է հունական աստվածուհին` գլուխը ափերի մեջ առած:
























































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ