«Իսլամական պետությունը» փորձում է հավաքագրել կողմնակիցներին Կովկասում. ԱԴԾ
Աշխարհ
«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորումը, որն արգելված է Ռուսաստանում, փորձում է հավաքագրել համախոհներին Հյուսիսային Կովկասի տարածքում: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության փոխտնօրեն Սերգեյ Սմիրնովը` Տաշքենդում անցկացրած Հակաահաբեկչական կառույցի տարածաշրջանային խորհրդի հանդիպումից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
««Իսլամական պետության» վտանգը կայանում է նրանում, որ նրանք սկսում են միավորվել այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ: Նրանք հետաքրքրություն են ցուցաբերում «Կովկասյան Էմիրություններ» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ», - ասել է Սմիրնովը` հավելելով, որ պետք է համատեղ մշակվի կոնկրետ միջոցառումների շարքը` դրան դիմակայելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ