Էրդողանը կայցելի Ռուսաստան մինչև տարեվերջ
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև տարեվերջ պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիայի նախագահի այցը Ռուսաստան նախատեսվում է մինչև տարեվերջ», - ասել է դիվանագետը` նշելով, որ Թուրքիայում այս տարի ընտրություններ կանցկացվեն «և կառավարության ձևավորումից հետո նախատեսվում է պետության ղեկավարի այցը Ռուսաստան»:
Դեսպանը հավելել է, որ Թուրքիայում այս տարի սպասվում է նաև ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի այցը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ