Ամերիկաների գագաթնաժողովի առաջին օրն Օբամայի և Կաստրոյի բանակցությունների դրական արդյունքի հույս է տվել
Աշխարհ
Պանամայում ուրբաթ օրը պաշտոնապես մեկնարկեց Ամերիկաների VII գագաթնաժողովը, որին մասնակցում է Արևմտյան կիսագնդի պետությունների և կառավարությունների 35 ղեկավար: Պատմության մեջ առաջին անգամ այս միջոցառմանը հրավիրվել էր Կուբան, որը ներկայացնում էր նախագահ Ռաուլ Կաստրոն: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Պանամայի իշխանություններն ուրբաթ օրը հայտարարել են հանգստյան օր, որպեսզի ազատվեն խցանումներից և ապահովեն ֆորումի բոլոր հյուրերի անվտանգությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցություններ է վարել պանամացի իր պաշտոնակից Խուան Կառլոս Վարելոյի հետ: Երկու առաջնորդների երկխոսության արդյունքն է դարձել տեղական Copa Airlines խոշորագույն ավիաընկերության և Boing ավիաշինական հսկայի միջև պարտավորագիրը MAX 8 և MAX 9 վերափոխակների 61 Boeing 737 ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ: 6,6 միլիարդ դոլարի այս գործարքը դարձել է խոշորագույնը երկու պետության առևտրական հարաբերությոնների ամբողջ պատմության ընթացքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ