Պակիստանի հարավ-արևմուտքում գրոհայիններն սպանել են 20 մարդու
Աշխարհ
Պակիստանի Թուրբատ քաղաքում անհայտ գրոհայիններ անցյալ գիշեր գնդակոծել են բանվորների ճամբարը: Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ևս երեքը`վիրավորվել: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ հարձակման են ենթարկվել հարևան գյուղերից եկած բանվորները, որոնք զբաղվում էին Սոհրաբ խճուղու վրա կամրջի շինարարությամբ:
Նշվում է, որ հարձակվողները դիմել են փախուստի:
Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը: Բելուջիստան նահանգում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ