ԱՄՆ-ն ի զորու է ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները. Պենտագոնի ղեկավար
Աշխարհ
Միացյալ Նահանգների զինված ուժերը կարող են ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները: Այս մասին ապրիլի 11-ին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հնարավորություն ունենք ոչնչացնելու իրանական միջուկային ծրագիրը, և, կարծում եմ, իրանցիները դա գիտեն և հասկանում են»,- նշել է Պենտագոնի ղեկավարը, որն այս օրերին այցով գտնվում է Հարավային Կորեայում: Նրա խոսքով` ԱՄՆ-ը շարունակում է արդիականացնել իր հակաբունկերային ռումբը, որն արդեն այժմ կարող է խոցել Ֆորդոյում Իրանի միջուկային օբյեկտը:
Դրա հետ մետեղ, Քարտերն ասել է, որ ԱՄՆ-ը փորձում է իրանական միջուկային հիմնախնդիրը կարգավորել դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական ուղիով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ