Ապրիլի 12-ին Հռոմի պապը պատարագ կմատուցի` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին. պատարագն ուղիղ միացումով կհեռարձակվի Հայաստանում
Աշխարհ
Ապրիլի 12-ին' ժամը 11-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից կմատուցվի պատարագ' նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Պատարագն ամբողջությամբ, ուղիղ միացումով, կարող եք դիտել Արմենիա ՀԸ եթերում:
Հիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել:
Նշենք, որ պատարագին մասնակցելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ