ԻՊ-ը Բաղդադից 110 կմ հեռու գտնվող քաղաք է գրավել
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի Ռամադի քաղաքի մի քանի շրջան են գրավել: Այս մասին հայտնել է CNN-ը:
Իրաքյան բանակի առնվազն 10 զինվոր է սպանվել մի քանի ժամ տևած մարտի ժամանակ: Բացի դրանից, վիրավորվել է Անբար նահանգում իրաքյան ռազմական գործողության ղեկավար գեներալ Քասիմ ալ-Մուհամմադին:
Քաղաքի վրա հարձակմանը նախորդել է փետրվարին իրաքյան հատուկ ծառայությունների կողմից քաղաքի կենտրոնի տակ մեծ թվով թունելների հայտնաբերումը, որոնք ԻՊ-ի գրոհայինները ծրագրել էին պայթեցնել:
Ռամադի քաղաքը գտնվում է Բաղդադից 110 կմ արևմուտք:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ