Օբաման և Կաստրոն միմյանց ձեռք են սեղմել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կուբայի Նախարարների խորհրդի և Պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն միմյանց ձեռք են սեղմել Պանամայում Ամերիկաների 7-րդ գագաթաժողովի բացման արարողության ընթացքում: Այս մասին հայտնել է UNIAN.NET-ը:
Ամերիկյան վարչակազմը ներկայացնող պաշտոնյայի խոսքով` երկու պետությունների առաջնորդների զրույցը ոչ պաշտոնական էր և չի կրել առարկայական բնույթ:
Ինչպես հայտնել են Սպիտակ տանը` այսօր հնարավոր է երկու երկրների առաջնորդների բանակցությունների անցկացում: Նման մակարդակով կապեր երկու երկրների միջև չեն եղել վերջին կես դարում:
Այժմ կողմերը խորհրդատվություններ են անցկացնում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և Վաշինգտոնում և Հավանայում դեսպանություններ բացելու վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ