Եգիպտոսի դատարանը հաստատել է «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդի մահվան դատավճիռը
Աշխարհ
Կահիրեի քրեական դատարանը հաստատել է Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության հոգևոր առաջնորդ Մուհամմեդ Բադիայի ու ևս 13 առաջնորդների մահվան դատավճիռները, հայտնում է Reuters-ը:
Բացի այդ` իսլամիստական կառույցի 37 ակտիվիստներ ստացել են ցմահ ազատազրկում 2013թ. ամռանը բռնություններ ու քաոս հրահրելու համար, երբ երկրում իշխանությունից հեռացվել էր իսլամիստ նախագահ Մուհամմադ Մուրսին:
Դատարանը որոշումը կայացրել էր դեռ մարտի 16-ին ու համաձայն գործող իրավաբանական պրակտիկայի, դատավճիռները փոխանցվել էին երկրի գերագույն մուֆթիի հաստատմանը:
Դրանից հետո դատարանը պարտավոր է հրապարակել վերջնական որոշումը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ