Ամերիկաների հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2018թ. Պերուում
Աշխարհ
Ամերիկաների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2018 թվականին Պերուում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պերուի նախագահ Օլյանտա Ումալին:
Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է քվեարկության արդյունքում, որն անցկացվել է գագաթաժողովի մասնակիցների շրջանում: Ումալան պաշտոնապես համաձայնել է ընդունել գագաթնաժողովի անդամներին իր երկրում:
Այս տարի Ամերիկաների գագաթնաժողովը տեղի է ունեցել Պանամայում: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի պատմական հանդիպումը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան