Բոլիվիայի նախագահի հսկիչն էլեկտրաշոկ է կիրառել ընդդեմ լրագրողի
Աշխարհ
Պանամայում Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հսկիչն էլեկտրաշոկ է կիրառել ընդդեմ հեռուստաօպերատորի: Այս մասին հաղորդում է La Tribuna-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Մորալեսի՝ գագաթնաժողովին ժամանելու ժամանակ: Հսկիչն էլեկտրաշոկ է կիրառել այն բանից հետո, երբ լրագրողներից մեկը տեսախցիկով շատ է մոտեցել նախագահին: Ավելի ուշ Մորալեսը ներողություն է խնդրել տվյալ միջադեպի համար, սակայն նշել, որ լրագրողներն անկազմակերպ են գործել:
Մորալեսը նաև շնորհակալություն է հայտնել Պանամայի կառավարությանը՝ անվտանգությունն ապահովելու համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից