Բրազիլիայում զանգվածային հակակառավարական ցույցեր են
Աշխարհ
Բրազիլիայի խոշորագույն քաղաքներում ցույցեր են ընթանում կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Բողոքի ցույցի մասնակիցները դատապարտում են լայնածավալ կոռուպցիան, որի մեջ ներգրավված են Petrobras նավթագազային պետական ընկերության, խոշոր շինարարական կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ, իշխող կուսակցության բարձաստիճան պաշտոնյաներ:
Դաշնային ոստիկանությունը, հետաքննելով կոռուպցիայի մասին գործը, կարծում է, որ հանցավոր ֆինանսական սխեմաների մասնակիցները հափշտակել են շուրջ մեկ միլիարդ դոլար:
Բրազիլական ԶԼՄ-ների տվյալներով` ցույցեր են տեղի ունենում երկրի 26 նահանգների 14 վարչական կենտրոններում և դաշնային մայրաքաղաքում` Բրազիլիայում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից