Նիգերիայում 800 հազար երեխա փախստական են դարձել. ՅՈՒՆԻՍԵՖ
Աշխարհ
Նիգերիայի հյուսիս-արևելքում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման հարձակումների պատճառով մոտ 800 հազար երեխաներ ստիպված է եղել լքել իրենց տները: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղեկությամբ` նրանց թիվը 1 տարուց պակաս ժամանակում կրկնակի աճել է: Նիգերիացի շատ երեխաներ բռնությունից փախչում են Չադ, Նիգեր կամ Կամերուն:
Կազմակերպության զեկույցը նվիրված է Չիբոք քաղաքում ավելի քան 200 դպրոցական աղջիկների առևանգման առաջին տարելիցին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների խոսքով՝ Չիբոքի ողբերգությունը միայն շատերից մեկն է ամբողջ Նիգերիայում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ