Ժան Մարի Լը Պենը դստեր հետ վեճից հետո հրաժարվել է ընտրություններից
Աշխարհ
Ֆրանսիական «Ազգային ճակատի» հիմնադիր Ժան Մարի Լը Պենը հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը տարածաշրջանային ընտրություններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պատասխանելով Figaro հանդեսի համապատասխան հարցին՝ նա ասել է. «Ո՛չ, թեև կարծում եմ, որ ես լավագույն թեկնածուն եմ»: Ավելի վաղ Ժան Մարի Լը Պենի և նրա դստեր՝ Մարինի միջև, որն այժմ գլխավորում է կուսակցությունը, տեղի է ունեցել հրապարակային վեճ:
Անցյալ շաբաթ աջ ծայրահեղական «Ազգային ճակատի» հիմնադիրը քանիցս կրկնել է իր խոսքն այն մասին, որ նացիստական գազախցերն աննշան «պատմական մանրամասն» են եղել:
Մարին Լը Պենը հայտարարել է, որ հայրը «քաղաքական ինքնասպանություն» է գործում, և նրան առաջարկել է մտածել քաղաքականությունը թողնելու մասին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ