Մոսկվայում ադրբեջանցիների մասնակցությամբ դանակահարություն է տեղի ունեցել
Ռուսաստան
Արյունալի դանակահարություն է տեղի ունեցել ՌԴ Զելենոգրադ քաղաքի սրճարաններից մեկի մոտ: Վիճաբանությունից հետո 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով: Նշվում է, որ և՛ տուժածները, և՛ հարձակվողներն ադրբեջանցիներ են: Այս մասին հայտնել է Vesti.Az-ը:
Զելենոգրադի ոստիկանությունը պարզում է վեճի հանգամանքները: Ըստ տեղեկությունների՝ կիրակի առավոտյան հիվանդանոց է տեղափոխվել 3 տուժած, նրանք աշխատում են տեղի շինարարական ընկերությունում:
Իրավապահներն արդեն պարզել են կասկածյալների անունները, հարուցվել է քրեական գործ:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ