Իրանի հետ «Նավթ՝ ապրանքների փոխարեն» գործարքի իրագործումն արդեն ընթանում Է. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Իրանի հետ «Նավթ՝ ապրանքների փոխարեն» բարտերային գործարքի իրագործումն արդեն ընթանում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ապրանքափոխանակումն իրականացվում Է իրանական անմշակ նավթի մատակարարումների դիմաց, իսկ մենք իրականացնում ենք որոշակի տեսակի արտադրանքի մատակարարումներ, ո՛չ մեկը ո՛չ Էլ մյուսը ոչ մի կերպ չեն կանոնակարգվում գործող պատժամիջոցային ռեժիմով, ուստի մենք կարծում ենք, որ դա նորմալ ուղի Է և հենց այդպես Էլ անհրաժեշտ Է գործել»,- լրագրողներին ասել Է Ռյաբկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն իրանական նավթի փոխարեն մատակարարում Է հացահատիկ, որոշակի տեսակի տեխնիկա և շինանյութեր: Փոխնախարարը չի հայտնել, թե որքան ժամանակ կտևի գործարքի իրագործումը և դրա ծավալի մասին, բայց այն «զգալի» Է համարել:
«Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել «Նավթ՝ ապրանքների փոխարեն» գործարքի իրագործմանը, որը շատ զգալի ծավալ ունի»,- ասել Է Ռյաբկովը Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նիստում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ