ԱՄՆ-ում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել՝ բեռնատար մասում «մոռացված» բանվորի պատճառով
Աշխարհ
Alaska Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի օդանավակայան, երբ թռիչքից հետո ինքնաթիռի բեռնատար հատվածից բղավոցներ ու հարվածի ձայներ են լսվել, հայտնում է interfax.ru-ն:
Ինքնաթիռը, որը Սիեթլից Լոս Անջելես էր ուղևորվում, վայրէջք է կատարել թռիչքից անմիջապես հետո:
Օդանավակայանի աշխատակիցների խոսքով՝ բեռնատար մասում գտնվել է բանվորը, որը չի կարողացել ժամանակին դուրս գալ ինքնաթիռից:
Նախնական տվյալներով՝ նա չի տուժել: «Ամեն դեպքում, երբ վարէջքից հետո բացվել է բեռնատար հատվածը, մարդն ինքնուրույն է դուրս եկել»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Այժմ նա գտնվում է հիվանդանոցում՝ ստուգվելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ