ԻՊ-ը գնդակահարել է իրաքյան ցեղերի 3 ավագների
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում մահապատժի են ենթարկել իրաքյան ցեղերի երեք ավագների։ Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Ավագները սպանվել են քաղաքում ահաբեկիչների իշխանությունն օրինական ճանաչելուց հրաժարվելու համար, հայտնել են ականատեսները:
Գնդակահարությունն իրականացվել է Մոսուլի հարավային արվարձանում՝ ռազմական ճամբարի տարածքում։ Գրոհայինները սպանել են տեղի ցեղերի առավել հարգված երեք ներկայացուցիչների:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ