Եմենում ավելի քան 120 հազար մարդ լքել են իրենց տները «արաբական կոալիցիայի» ավիահարվածների պատճառով. ՄԱԿ
Աշխարհ
Ավելի քան 120 հազար եմենցիներ լքել են իրենց տները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ` Պարսից ծոցի երկրների կողմից իրականացվող ավիառմբակոծությունների պատճառով: Այս մասին հայտնում է մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ հարկադիր տեղահանվածների առավել մեծ թիվ` մոտ 60 հազար մարդ, գրանցվել է Հադջա նահանգում:
Վարչությունը հայտնում է, որ ապրիլի 7-11-ը Եմենում զոհվել է 37 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 10 երեխա, 154-ը վնասվածքներ են ստացել: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել է, որ ավիահարվածների մեկնարկից զոհվել են ավելի քան 300 քաղաքացիական անձինք։
Ներկայում ռմբակոծություններ են իրականացվում Եմենի 22 նահանգներից 18-ում և խոչընդոտում բնակչությանն օգնության տրամադրումը:
Ֆիքսված հեռախոսակապն ու բջջային ցանցերն այլևս չեն գործում որոշ շրջաններում: Բնակիչները որոշ վայրերում բախվում են էլեկտրամատակարարման՝ մինչև 12 ժամ խափանումների:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ