Խակասիայում հրդեհների հետևանքով հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 100-ը
Աշխարհ
Խակասիայի հրդեհների հետևանքով հարյուրից ավելի տուժած գտնվում է հիվանդանոցներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, այդ մասին է վկայում հոսպիտալացվածների ցուցակը, որն ապրիլի 14-ին հրապարակել է հանրապետության առողջապահության նախարարությունը:
Ապրիլի 12-ին սաստիկ քամու պատճառով, որի պոռթկումները հասել են վայրկյանում 30 մետրի, Խակասիայում կտրուկ սրվել է հրդեհավտանգ իրադրությունը: Կրակն ընդգրկել է ավելի քան 20 բնակավայր: Շուրջ 5 հազար մարդ մնացել է անօթևան: Վերջին տվյալներով՝ զոհվել է 23 մարդ:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խակասիայում բռնկած հրդեհներից հետո հարուցել է հինգ քրեական գործ: Ապրիլի 13-ին հայտնի է դարձել Չիտայի մերձակա զորամասի տարածքում ծագած հրդեհի մասին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ