Ուրուգվայում մահացել է հայտնի գրող Էդուարդո Գալեանոն
Աշխարհ
Մոնտեվիդեոյի հիվանդանոցում մահացել է Ուրուգվայի և ամբողջ Լատինական Ամերիկայի ամենահայտնի գրողներից մեկը՝ Էդուարդո Գալեանոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
74-ամյա գրողը տառապում էր թոքերի քաղցկեղից:
Էդուարդո Գալեանոն հայտնի է դարձել 1971 թվականին «Լատինական Ամերիկայի արյունածոր երակները» գրքի հրապարակումից հետո, որում պատմում է Եվրոպայի և Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանի երկրների շահագործման մասին:
Այդ գիրքն արգելված էր Ուրուգվայում, Չիլիում և Արգենտինայում՝ այդ երկրներում զինվորական դիկտատուրաների ժամանակներում: Գրողն ու քաղաքական ակտիվիստն ինքը հարկադրված էր տարագրվել Իսպանիա, որտեղից հայրենիք է վերադարձել միայն 80-ական թվականներին:
2009 թվականին «Լատինական Ամերիկայի արյունածոր երակները» գիրքը վերստին դարձել է բեստսելլեր այն բանից հետո, երբ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը այն նվիրեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ