Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները ժամանել են Վրաստան
Վրաստան
Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Գժեգոժ Սհետինան, Մարտին Լիդեգաարդը և Մարգոտ Վալսթրյոմը ժամանել են Վրաստան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին: Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին նախարարների այցը գնահատում է որպես աջակցություն Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և եվրաինտեգրացման նրա ձգտմանը:
Նախատեսվում է, որ վերը նշված երկրների ԱԳ նախարարները հանդիպումներ կանցկացնեն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, ինչպես նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Ցանկանում եմ ողջունել այդ երկրների ներկայացուցիչներին, որոնք ընդհանուր աջակցություն և համերաշխություն են հայտնել Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ընտրությանը… Համատեղ այցն այն բանի հստակ ապացույցն է, որ այդ երկրները վճռականորեն պաշտպանում են մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև եվրոպական ինտեգրացումը»,-հայտարարել է Բերուչաշվիլին ապրիլի 14-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:
Այցի շրջանակներում Վրաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պլանավորում են հուշագիր ստորագրել համագործակցության նոր ձևաչափի՝ «Թբիլիսյան խորհրդաժողովի» ստեղծման մասին: Այդ փաստաթուղթը ենթադրում է Լեհաստանի աջակցությունը Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացման ճանապարհին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից